Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք

Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք

PanARMENIAN.Net - Փետր­վա­րի 7-ին արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վանական համալիր գնացած ուխտավորներին ադրբեջանցիները թույլ չեն տվել մտնել այնտեղ, գրում է «Ազատ Արցախը»։

Նշվում է, որ խմ­բին միա­ցել են նաև հոգևո­րա­կան­ներ, ով­քեր պետք է հեր­թա­փո­խեին հա­մա­լի­րում ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող հոգևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։

Ադրբեջանցիներն արգելել են հոգևորականների ու ուխտավորների մուտքը՝ պատճառաբանելով, որ տեղեկացված չեն եղել խմբի մասին։ Նրանք ստիպել են, որ խումբը վերադառնա Գետավան ու սպասի ճշտումների, 3 ժամ անց՝ այդ ճշտումներից հետո, կրկին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք։

Ար­ցա­խի թե­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րը մտա­դիր են խն­դի­րը հասց­նել համապա­տաս­խան ա­տյան­նե­ր։

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո հայկական կողմն Արցախում զիջումների է գնացել։ Դրա ադյունքում պատմամշակությային հարյուրավոր կոթողներ են մնացել ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես օրինակ՝ Դադիվանքը, Շուշիի Սբ Ղազանչեցոցը, Տիգրանակերտը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---