Գորիսի պատմական շենքերից Ուսուցչի տունը վաճառքի է հանվել

Գորիսի  պատմական շենքերից Ուսուցչի տունը վաճառքի է հանվել

PanARMENIAN.Net - Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսի բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը` Ուսուցչի տունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

Նշվում է, որ այն դեռևս 1950-ին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենք, հետո դարձել է առաջնորդարան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։

«Այս շենքն իր կոլորիտով, նշանակությամբ, դիրքով բացառիկ է և տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փրկված շենքերից մեկն է։ Այս հրաշալի շենքում կարող է լինել օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր ճիշտ է մշակույթի տան առաջին հարկում է, բայց շատ խեղճ տարածքում կամ գորգերի թանգարան կարող է դառնալ և նմանօրինակ հանրային կարևորության այլ գործող հաստատություն, բայց ի սեր Աստծո մի փորձեք ջնջել պատմությունը ու հետո տեսնենք էստեղ ավտոտեխսպասարկաման կետ է գործում։ Հուսով եմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը, անթույլատրելի է այս շենքի վաճառքը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---