9 փետրվարի 2021 - 11:37 AMT
Փետրվարի 9-ին որոնումներ չեն լինի․Ադրբեջանի բանակում հերթափոխ է

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փետրվարի 9-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվի, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետծառայությունը։

Պատճառն ադրբեջանական բանակում իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն փետրվարի 10-ին։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է:

Փետրվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվել՝ կապված ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ։