9 փետրվարի 2021 - 11:54 AMT
Bitcoin-ը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով $46,000-ը

Փետրվարի 9-ին Tesla ընկերության կողմից $1.5 մլրդ-ի կրիպտոարժույթի գնման ֆոնին Bitcoin-ը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով $46,000 նիշը։ Այդ են վկայում Binance բորսայի սակարկությունների տվյալները։

Երևանի ժամանակով 03:00-ին կրիպտոարժույթի փոխարժեքը, ըստ բորսայի՝ աճել է մինչև $45,099, իսկ 03:30-ին արդեն գերազանցել է $46,000, գրում է ՌԲԿ-ն։

CoinDesk ծառայության կայքում, որը հավաքագրում է խոշորագույն կրիտոարժութային հարթակների տվյալները, 03:29-ին Bitcoin-ի գինը հասել է $46,224-ի։

Փետրվարի 8-ին Tesla ընկերությունը հայտարարեց, որ $1.5 մլրդի ներդրում է արել Bitcoin-ում՝ նշելով, որ մոտ ապագայում ընկերությունը մտադիր է կրիպտոարժույթով վճարումներ ընդունել։ Ընկերությունում հայտարարել են, որ թարմացրել են ներդրումային քաղաքականությունը, «որպեսզի հնարավորություն ստանան առավելագույնի հասցնելու շահույթն այն միջոցներից, որոնք չեն պահանջվում լիկվիդայնության բավարար մակարդակ ապահովելու համար»։

Սա Bitcoin-ի խոշորագույն գնումն է, մինչ այդ առաջինը MicroStrategy-ին, որը $1.145 մլրդ է ներդրել։