9 փետրվարի 2021 - 13:40 AMT
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ երթևեկությունը կփակվի. Ժայռեր են պայթեցվելու

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18:00 փակ է լինելու երթևեկության համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից վարորդներին առաջարկվում են ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։