Նախարար․ Պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել, ուսումնասիրվում են

Նախարար․ Պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել, ուսումնասիրվում են

PanARMENIAN.Net - Պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ են եղել, դրանք ուսումնասիրվում են, հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այո, դրանք (խնդիրներըմ, խմբ.) բարձրաձայնվել են, համապատասխան մարմինները ուսումասիրություններ են կատարում. եղե՞լ են մեղավորներ՝ այդ մեղավորները կգտնվեն», - ասել է նախարարը, փոխանցում է Aysor.am-ը։

Արշակյանի խոսքով՝ Հայաստանն արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի և այդ հարցը պետք է ընդունել՝ ինչպես կա։

Նա նշել է, որ պետք է հասկանալ, թե Bayraktar-ները քանի տարում ու ինչ ֆինանսավորումով են ստեղծվել։

«Եթե մենք մեզ այդ հարցը չենք տալիս, ապա մենք հրաշքի ենք սպասում. պետք է իմանանք, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են ծախսվել ու դա, ասենք, տարիների ընթացքում է տեղի ունեցել», - ասել է Արշակյանը։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ի թիվս այլ թեմաների քննարկվում է նաև տեխնոլոգիական առաջընթացի գրանցումը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---