9 փետրվարի 2021 - 14:00 AMT
Air Arabia-ն կվերսկսի Շարժա-Երևան թռիչքները

Air Arabia ավիաընկերությունը փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է դիմել ավիաընկերությանը: