Մակունցը` ԼՀԿ-ին. Պատերազմի հետ կապված քրգործեր կան՝ ապատեղեկատվություն մի հաղորդեք

Մակունցը` ԼՀԿ-ին. Պատերազմի հետ կապված քրգործեր կան՝ ապատեղեկատվություն մի հաղորդեք

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ նիստում անդրադառնալով ԼՀԿ-ականների դիտարկմանը, թե իմքայլականները թույլ չտվեցին պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողով ստեղծել, հորդորել է զերծ մնալ կեղծ տեղեկատվություն հանրությանը հրամցնելուց և նշել, որ պատերազմի հետ կապված քրգործեր կան հարուցված։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ ԼՀԿ-ն առաջարկել էր պարիտետային քննիչ հանձնաժողով ստեղծել՝ իմքայլականները թույլ չտվեցին։

«Մարդիկ ուզում են իմանալ՝ ինչպես են տապալել զորահավաքային համակարգը, զինկոմիսարիատներն ինչպես են աշխատել»,-ասել է նա:

Մակունցը հորդորել է մտնել Parliament.am ու տեսնել, թե ԼՀԿ-ից քանի նախագիծ է ընդունվել:

«Հանրությանն ապատեղեկատվություն մի հաղորդեք: Մենք առաջարկել ենք նոր հեծանիվ չհորինել և կողմ ենք արտահայտվել քննիչ հանձնաժողով ստեղծելուն: Պատերազմի հետ կապված արդեն հարուցված են քրգործեր, որոնք ձեր առաջարկած տարբերակով անհնար են դարձնում այդ պրոցեսը սկսել»,- ասել է Մակունցը։

Ավելի վաղ Մարուքյանը տեղեկացրել էր, որ օրենքի ուժով պարիտետային փաստահավաք խումբ կազմավորելու վերաբերյալ քննարկումները շարունակվելու են։ Ըստ Մարուքյանի` եթե հանձնաժողովը ստեղծվի օրենքի ուժով, ապա ավելի անկախ կլինի, քան եթե ստեղծվի կառավարության որոշմամբ։ Նա նշել է, որ իր առաջարկածը պարիտետային հանձնաժողով է. գործող իշխանությունը դրա մեջ մեծամասնություն չի կազմում, հետևաբար` ճնշումներ չի կարող գործադրել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---