Սիմոնյան․ Վարչապետն ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ-ում առկա քաղաքական գործիչներից

Սիմոնյան․ Վարչապետն ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ-ում առկա քաղաքական գործիչներից

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախգահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը ՀՀ-ում՝ առկա քաղաքական գործիչներից:

«Այո, «Իմ քայլի» և մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն ընկել է, բայց ես պնդում եմ, որ այսօր ՀՀ վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ արտահերթ ընտրությունների առաջարկ արել են ու չեն ստացել պատասխան, ուստի այս պահին, եթե կան ուժեր, որոնք դա ուզում են, թող դիմեն ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին:

«Ընտրված իշխանությունը, չունենալով պահանջ ընտրություն անելու, ասում է՝ դե որ պահանջ չկա, չեն գալիս նույնիսկ բանակցելու, մենք շարունակում ենք աշխատել, դա հակասահմանադրակա՞ն է: Իսկ ո՞րն է սահմանադրականը: Երբ որ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել նման բան, մենք կքննարկենք դա քննարկելու հարցը»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

Ըստ Սիմոնյանի, ընդդիմությունը չարձագանքեց:

«Այսինքն, մենք պետք է անընդհատ մնայինք շրջապտույտի մեջ, տեսնեինք 17-ը երբ է դառնում 15, հետո դառնում է վեցյակ, հետո Վազգեն Մանուկյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը առանձին է մասնակցում, ու այդպես մինչև ընդդիմությունը կողմնորոշվե՞ր․․․ Մեր կողմից ներկայացվել է ճանապարհային քարտեզ:

Վարչապետն ասել է, որ մինչև հունիս-հուլիս ամիսն այդ ճանապարհային քարտեզը կիրականացվի: Ընդդիմադիր մեր գործընկերները թող գոնե քաղաքական դաշտում կարողանան հավաքվեն, մի հատ առաջարկ ձևակերպեն»,-ասել է Սիմոնյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե առաջարկը ձևակերպել են, Սիմոնյանն արձագանքել է. «Հա, ես այդ առաջարկը լսել եմ՝ թող նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Ես էլ ասում եմ՝ իրենք թող բոլորով հրաժարական տան, որ կապ չունեն ՀՀ ժողովրդի հետ»:

ԱԺ փոխխոսնակն ասել է նաև, որ արտահերթ ընտրությունների կգնան նվազ ցնցումների պարագայում, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ ընդդիմությունը գա քննարկման ու գան համաձայնության։

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իրենք արտահերթի պահանջ չեն տեսնում «հասարակության լայն շերտերում»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---