ՊՆ-ն նորակոչիկների՝ Արցախում չծառայելու մասին․ ԶՈւ համալրման հետ կապված տեղեկությունը պետգաղտնիք է

ՊՆ-ն նորակոչիկների՝ Արցախում չծառայելու մասին․ ԶՈւ համալրման հետ կապված տեղեկությունը պետգաղտնիք է

PanARMENIAN.Net - Զինված ուժերի համալրման հետ կապված (զորակոչի ուղղություն, թվաքանակ, ենթակառուցվածք) տեղեկությունները Կառավարության որոշմամբ համարվում են պետական-ծառայողական գաղտնիք ու հրապարակման ենթակա չեն, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից արձագանքել են հարցին, թե ճիշտ է արդյոք լրատվամիջոցներում տարածվող լուրը, թե նորակոչիկներն այլևս Արցախ չեն մեկնելու ծառայության։

Ավելի վաղ Արցախի նախագահի նախկին խոսնակ Վահրամ Պողոսյանը, արձագանքելով թեմային, հայտարարել էր, թե ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում։ Նա նշել էր, որ քայելր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի, քննարկվում է նաև ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու և կրճատելու հարցը։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ «պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---