Պաշտոնական. Եվս 5 գերի վերադարձել է ՀՀ

Պաշտոնական. Եվս 5 գերի վերադարձել է ՀՀ

PanARMENIAN.Net - Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:

Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:

Պատերազմից հետո նախ՝ 44, ապա 5 հայ գերի էր վերադարձել։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։

Photo: Armenpress
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---