10 փետրվարի 2021 - 10:20 AMT
Հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել գերեվարված 1 անձի

Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել գերեվարված 1 անձի։ Այդ մասին հայտարարել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մուրադովը նշել է, որ փետրվարի 9-ին Ադրբեջանի և ՀՀ միջև տեղի ունեցած գերիների հերթական փոխանակման արդյունքում Հայաստան է վերադարձել 5 գերի, Ադրբեջան՝ 1։

«Կատարված աշատանքի արդյունքում ռուս խաղաղապահներն իմ անձնական վերահսկողությամբ ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել՝ 1, Երևան՝ 5 գերու»,- ասել է Մուրադովը։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս նպաստելու են եռակողմ հայտարարության կետերի իրականացմանը։

ՀՀ վերադարձած 5 գերուց 4-ը Շիրակից են, 1-ը՝ Մասիսից։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերիներից 4-ը, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։