10 փետրվարի 2021 - 10:52 AMT
ՔԿ․ Պավլիկ Մանուկյանի դեմ քրգործ կա՝ Փաշինյանի հասցեին հայտարարության պատճառով

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի կազմում 2016-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ մտած Պավլիկ Մանուկյանի դեմ՝ վաչապետ Նիկոլ Փաշինյանի հացեին արված հայտարարության պատճառով, փոխանցում է «Ազատության» ռադիոկայանը։

Գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Պավլիկ Մանուկյանը փետրվարի 8-ին Գլխավոր դատախազության շենքի առջև մասնակցում էր բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի, որի ընթացքում հայտարարել է, թե Բադասյանն ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

Հունվարի 28-ին Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել՝ չթաքցնելով, որ գիտակցում է, որ իրեն այդ հայտարարության համար կձերբակալեն։