10 փետրվարի 2021 - 10:57 AMT
ԱԻՆ․ ՀՀ-ում փակ ճանապարհներ կան, Լարսը բաց է

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։