Բագրատյանը հայտարարել է հայ-ադրբեջանական հուշագրի մասին, որն իրեն ցույց են տվել Սյունիքում

Բագրատյանը հայտարարել է հայ-ադրբեջանական հուշագրի մասին, որն իրեն ցույց են տվել Սյունիքում

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կապանում ռուս սպան նրան է տրամադրել ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։ Բագրատյանը մեջբերել է դրանք մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստելու մեջ, երբ վերջինս խոսում էր ասում էր, որ ՀՀ և ԱՀ սահմանների վերաբերյալ բանավոր համաձայնության մասին

«Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Հենց, որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը, պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ինչո՞ւ ենք թույլ տվել։

Բարձրացանք այդ դիրքերը Կապան - Գեղանուշ - Ճակատեն - Շիկահող - Սրաշեն - Ծավ - Շվանիձոր (վերջին 2-ը գտնվում են Մեղրու տարածաշրջանում) ոչ վաղ անցյալում կառուցված ճանապարհով։ Իրոք ճանապարհը մի քանի տեղ, ըստ պաստառների, իբր թե մտնում է Ադրբեջանի տարածք։ Ասում են, որ մոտ 3-4 կմ այդ վիճակում է։ Այսինքն, այդ ճանապարհով ոչ կապանցիք կարող են գնալ նշված գյուղերը կամ Մեղրի, ոչ էլ սրանք կարող են գալ Կապան։ Այսինքն կարող են, եթե ադրբեջանցիք ճանապարհները չփակեն։

Եվ ահա ամենուր տեսնում եմ ռուսական պատրուլ։ Իա ռուսներն այստեղ ի՞նչ են անում։ Իմ իմացածով այս ճանապարհը միշտ եղել է նախկին Հայկական ԽՍՀ տարածք։ Մենք այստեղ Ադրբեջանի հետ ի՞նչ գործ ունենք։ Ռուսական սպան համբերատար ինձ բացատրում է, որ քանզի երթևեկության անվտանգության խնդիր կա (հիմա՝ հայերիս համար), իրենք, համաձայն «հուշագրի», կոչված են դա ապահովելու։ Ի՞նչ հուշագիր։ Սիրով ինձ է տրամադրում ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից»,- ասվում է գրառման մեջ։

Ըստ Բագրատյանի՝ նախաբանում գրված է. «Ի կատարումն 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված... հայտարարության...» Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան - Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու պամար կողմերը պայմանավորվում են... Այդ 6 կետերից ստորև թարգմանաբար ներկայացնում եմ հիմնականը՝ 2-րդը»։

«Ավտոճանապարհի Գորիս - Դավիթ Բեկ տեղամասերում 39'26'34.577" հյուսիսային լայնության և 46'23'42.66" արևելյան երկայնության կետից մինչև 39'19'56.032" ու 46'28'03.157" կետը, ինչպես նաև Կապան-Ճակատեն տեղամասում 39'12'28" հյուսիսային լայնության ու 46'24'18" արևելյան երկայնության կետից մինչև 39'08'54.603 կետից մինչև 46'26'33.747" և 46'26'33.747" կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադրբեջանական կողմից... դնում են ուղեկալներ» ճանապարհից դուրս»։

Նշվում է նաև, որ հուշագրի 4-րդ կետով էլ նախատեսված է, որ ՌԴ սահմանապահ մարմինները ապահովում են երթևեկության անվտանգությունը ճանապարհի վրա։

Ըստ Բագրատյանի, սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային 1։25000 մասշտաբի քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են ի վնաս հայկական կողմի։ Սրանից 18 տարի առաջ, Ռ.Քոչարյանի և Ա.Մարգարյանի կողմից ՀՀ բյուջեից 42 մլն դոլար է հատկացվել նշված ճանապարհը կառուցելու համար։ Նախագծող կազմակերպությունը և ապա շինարարները ոչ մի տեղ սահմանի խախտում թույլ չեն տվել։ Ասֆալտապատ ճանապարհը կառուցվել է նախկին ճանապարհապաստառի վրա։

Ընդ որում, ադրբեջանական կողմը նույնիսկ այս անարդար գրած ու Սյունիքի բնակավայրերի կապը կտրող և սխալ GPS-քարտեզների պարագայում նստում է հենց GPS գծի վրա, հայկական կողմին ստիպելով 1-2 կմ նահանջել դեպի արևմուտք։

Բագրատյանի որակմամբ, խախտվել է ՀՀ Սահմանադրությունը. «ՀՀ տարածքների փոփոխություն կարող էր անել միայն ՀՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Այդ փոփոխություններն արել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը դավաճանություն է»,-ասվում է գրառման մեջ։

2020թ․ արցախյան պատերամից հետո Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ գյուղի 12 տուն անցել է ադրբեջանական կողմին՝ ըստ Ադրբեջանի ԽՍՀ քարտեզի, ադրբեջանցիների հսկողության տակ է հայտնել նաև Կապան տանող ճանապարհի մի մասը։ Սահմանները «ճշտվւմ են» GPS կամ Գուգլ քարտեզի (Google Maps)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանները ճշտվում են Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։

 Ուշագրավ
Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ
Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը»
Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով
Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը