AstraZeneca-ի պատվաստանյութը հավանություն է ստացել Հրվ. Կորեայում

AstraZeneca-ի պատվաստանյութը հավանություն է ստացել Հրվ. Կորեայում

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի սննդամթերքի և դեղամիջոցների անվտանգության նախարարությունը փետրվարի 10-ին հավանություն է տվել Covid-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառմանը բոլոր մեծահասակների, այդ թվում` 65-ն անց անձանց համար։

Նախարարությունը, այնուամենայնիվ, զգուշացրել է տարեցների պատվաստման առումով, որ ըստ փորձագետների, դեռ բավարար տվյալներ չկան, թե այն արդյունավետ է այդ տարիքային խմբի համար, գրում է Swissinfo.ch-ն։

Միաժամանակ նախարարությունը պահանջել է, որ պատվաստանյութը մշակած ընկերությունը լրացուցիչ տվայլներ տրամադրի ընթացիկ կլինիկական փորձարկումների մասին 18-ից բարձր անձանց շրջանում։

Պատվաստանյութի առաքումը Հարավային Կորեա կսկվսվի փետրվարի 24-ից։

Գերմանիայի պատվաստանյութերի կոմիտեն առաջարկել է AstraZeneca ընկերության՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել միայն 65 տարեկանից ցածր մարդկանց։ Հայաստանն արդեն հայտնել է, որ բնակչության 3%-ի համար պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։ Նշվել է, որ համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---