10 փետրվարի 2021 - 11:36 AMT
Բաբայան․ Անկախ ռեֆորմներից՝ պահելու ենք Արցախի բանակը

Անկախ ռեֆորմներից՝ Արցախը պահելու ու պահպանելու է բանակը, հայտարարել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, փոխանցում է Հանրային ռադիոն։

«Եթե մենք պահպանում ենք սուբյեկտայնությունը՝ անկախ նրանից՝ ճանաչված ենք, թե ոչ, մենք լինելու ենք գործոն։ Հիմա և տեսանելի ապագայում մենք կլինենք դե ֆակտո ինքնակառավարվող անկախ երկիր»,-ասել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արցախի պաշտպանությանը վերաբերող հարցերում պետք է սառնասրտություն պահպանել՝ հեռու էմոցիաներից։ Բաբայանը նշել է, որ ամենակարևորն այն է, որ բանակը լինի մարտունակ։

44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում են խոսակցությունները Արցախի պաշտպանության բանակը ցրելու մասին։ Ավելի վաղ պաշտոնական Արցախից այդ խոսակցություները հերքվել էին, հայտարրավել էր, որ ԱՀ-ն գնալու է պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհով, հնարավոր է, որ կրճատվեն զինծառայողների ծառայության ժամկետները։