Աբխազիայի խորհրդարանը ՌԴ-ին առաջարկել է երկաթուղային կապ բացել ՀՀ-ի հետ

Աբխազիայի խորհրդարանը ՌԴ-ին առաջարկել է երկաթուղային կապ բացել ՀՀ-ի հետ

PanARMENIAN.Net - Աբխազիան պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին, ասել է Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) միջազգային, միջխորհրդարանական հարաբերությունների և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան, հայտնում է Sputnik Abkhazia-ն:

Նման հայտարարությամբ ՌԴ Պետդումային է դիմել Աբխազիայի խորհրդարանը։

Լոգուան նշել է, որ իրենք ողջունում են տրանսպորտային ապաշրջափակման նախաձեռնությունը և հետևում՝ ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, նաև չեն ցանկանում անմասն մնալ տարածաշրջանային խոշոր նախագծերից։

Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ են եղել, որոնց ընթացքում քննարկվել են այն տարբերակները, որոնք պետք է օգտագործվեն այս հարցում հաջողության հասնելու համար:

44-օրյա պատերազմից հետո հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագիր է կնքվել՝ տարածաշրջանային ապաշրջափակման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---