4 մարտի 2009 - 22:20 AMT
Դրամի անկումը չի անդրադառնա հայկական առեւտրային բանկերի վճարունակության վրա
Վերջին փետրվարյան դիտարկման արդյունքները կասկածի տակ չեն դնում Հայաստանի առեւտրային բանկերի վճարունակությունը, լիկվիդայնությունը եւ հաճախորդներին սպասարկելու ընդունակությունը, այդ մասին չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը:


«Հայաստանի բանկային համակարգի կայունության վերաբերյալ Կենտրոնական բանկի համոզվածությունը հիմնվում է մշտապես անցկացվող մանրակրկիտ հաշվարկների վրա», - պարզաբանել է նա: Ինչպես հաղորդել է ԿԲ նախագահի տեղակալը, գոյություն ունի ,stress-testerե մեթոդաբանություն, որի միջոցով հաշվարկվում է, թե ինչպիսին կլինի բանկային համակարգում տիրող իրավիճակն այս կամ այն բացասական զարգացման, այդ թվում նաեւ փոխարժեքի չնախատեսված տատանումների դեպքում:

Նրա խոսքերով, արտարժույթի փոխարժեքի փոփոխության արդյունքում Հայաստանի բանկային համակարգը թեեւ վնաս է կրում, սակայն ոչ մի բանկում վճարունակության, կանխիկ միջոցների անբավարարության եւ կապիտալի զգալի ծախսման հետ կապված խնդիրներ չի դիտարկվի: «Ես պատրաստ եմ այսօր իսկ դեպոզիտային հաշիվ բացել Հայաստանի ցանկացած բանկում», - ասել է նա: Մյուս կողմից, նա ընդունել է բանկային համակարգի համար գոյություն ունեցող ռիսկերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտավորությունների փոփոխության պայմաններում ակտիվները նույն արագությամբ չեն փոփոխվում, ուստի եւ բանկերը վնաս են կրում արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետ կապված:

Իր կողմից, Վաչե Գաբրիելյանը հավանություն է տվել խնայողություններն ազգային արժույթով պահելու հանրապետության Կենտրոնական բանկի կոչին` ավելացնելով, որ օրենքը չի արգելում խնայողություններն արտարժույթով պահել, իսկ տնտեսվարող սուբյեկտներն ու բնակչությունը պետք է դրամական միջոցներն այն արժույթով պահեն, որով նախատեսում են իրենց ծախսերը: