Անհետ կորածի հարազատ․Ստեփանակերտում այլևս անելիք չունենք, վերադառնում ենք Երևան

Անհետ կորածի հարազատ․Ստեփանակերտում այլևս անելիք չունենք, վերադառնում ենք Երևան

PanARMENIAN.Net - Արցախում որոնղական աշխատանքներին մասնակցող անհետ կորած զինծառայողներիծնողներն ու հարզատները վերադառնում են Երևան՝ Ստեփանակերտում այլևս անելիք չունեն։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում և իրենց համբերության բաժակը լցվել է։

Նա կոչ է արել բոլոր ծնողներին, որոնք պատրաստ են լինել իրենց կողքին, որոնք փնտրում են իրենց հարազատներին կամ արդեն հուղարկավորել են, միավորվել և բարձրաձայնել իրենց խնդիրները, առաջին հերթին գերիների վերադարձը։

Անդրադառնալով գերիների հարցին՝ Ղուկասյանն ասել է․»Հայտարարում են 20 գերի վերադարձնելու մասին, 5-ին են վերադարձնում: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի կտևի: Մենք չենք կարող տարիներով սպասել մինչև մեր երեխաներին 5 հոգով, կբերեն: Եթե լավ չեք պատկերացնում գերությունն ինչ բան է, ձեր երեխաներին տարեք, դրեք մեր երեխաների կողքն ու մեզ հետ սպասեք»,-ասել է նա:

Ղուկասյանը դիմել է համայն հայությանը՝ նշելով, որ ունեն բոլորի աջակցության կարիքը։

Արցախում շարունակվում են զինծառայողների որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են նաև անհետ կորածների հարազատները։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո անհետ կորածների ծնողներն ու հարազատները պաբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերլում՝ դիմելով տարբեր պետական մարմիններին։ Նրանք մի քանի հանդիպում են են ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---