12 մետրանոց 100 ավտոբուսի գնման նոր մրցույթ է հայտարարվել

12 մետրանոց 100 ավտոբուսի գնման նոր մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - 12 մետրանոց 100 ավտոբուս ձեռք բերելու մրցույթը կրկին բացվել է։ Այդ մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադարձավ տրանսպորտային բարեփոխումների ընթացքին, հայտարարել է Երևանի ավագանու փետրվարի 9-ի հարցուպատասխանի ժամանակ։

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ հայտարարված մրցույթը 2020թ․ չկայացավ, մասնակից 2 ընկերությունները չափանիշներին չհամապատասխանեցին։

Նոր մրցույթը մշակվել է ավելի ճկուն պայմաններով, համաձայն որի, մասնավորապես, Euro 6 ստանդարտով հաղթող չլինելու դեպքում մրցույթը ինքնաբերաբար կանցկացվի Euro 5 ստանդարտի չափանիշներին համապատասխան։

Մարությանը տեղեկացրել է նաև, որ համայնքի միջոցներով 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը դրական ընթացք ունի։ Հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել առաջիկայում։ Նա նշել է, որ պայմանագրի կնքումից հետո վեց ամսվա ընթացքում ավտոբուսները կմատակարարվեն։

Բացի դրանից, կրկին համայնքի միջոցներով, ևս 135 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի մրցույթ կհայտարարվի մոտ օրերս։ Իսկ արդեն ձեռքբերված 100 կոմպակտ ավտոբուսների մատակարարումը կավարտվի մինչև մարտի վերջ։

Զուգահեռաբար, համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքներ են տարվում կանգառների կահավորման, նոր տրանսպորտային ցանցին ճանապարհների համապատասխանեցման, վարորդների համալրման եւ այլ հարակից խնդիրների լուծման ուղղությամբ։

Փետրվարի 5-ին Երևանում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս և միայն 100 դրամանոցներով՝ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---