Կոմիտասի անվան կամերային երգչախումբը կոմպոզիտորի 140-ամյակը կնշի համերգաշարով 4 մարտի 2009 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Հայաստանի Պետական կամերային երգչախումբը հայտարարել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգաշարի մեկնարկի մասին: Մեծանուն հայ կոմպոզիտորի հոբելյանի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ այն երկրներում, որտեղ աշխատել եւ ստեղծագործել է Կոմիտասը: Քանի որ Կոմիտասի հիմնական աշխատանքը հիմնված էր երգչախմբային կոմպոզիցիաների վրա, ծրագիրը մեծամասամբ կազմված կլինի կոմպոզիտորի հեղինակային աշխտանքներից: Բացի Երեւանից, ելույթներ կլինեն նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Գերմանիայում, որտեղ ուսանել եւ աշխատել է Կոմիտասը, Ֆրանսիայում, որտեղ նա բազմիցս առիթ է ունեցել ներկայացնելու հայկական երաժշտությունը, Շվեյցարիայում եւ Իտալիայում, որտեղ նա դասախոսություններ է կարդացել հայ համայնքի հրավերով եւ ներկայացրել է հայկական մշակույթը: «Առաջին անգամ մշակված եւ կատարելության հասցված հայ հոգեւոր երաժշտությունը Արեւմուտքին ներկայացվեց շնորհիվ Կոմիտասի: Ոչ ոք չկարողացավ շարունակել համաշխարհային մակարդակով ներկայացնել հայկական երաժշտությունը, նման հետեւողականությամբ եւ գիտական ճշգրտությամբ, ինչպես Կոմիտասը»,-ասել է Հոգեւոր երաժշտության կենտրոնի տնօրեն, երաժշտագետ Մհեր Նավոյանը: Նա նաեւ հավելել է, որ շնորհիվ Կոմիտասի 140-ամյակի տոնակատարության Պետական կամերային երգչախմբի օգնությամբ հնարավորություն հայտնվեց գիտականորեն ներկայացնել մշակված հայկական երաժշտությունն այն երկրներում, որտեղ ժամանակին աշխատել ու ստեղծագործել է Կոմիտասը: Ըստ Կոմիտասի անվան Պետական կամերային երգչախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, երգչախումբը հսկայական աշխատանք է տարել կոմիտասի ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ ստեղծագործությունների նման մեծաքանակ աշխատանքների կատարման նախապատրաստման ուղղությամբ: «Այսօր մեր առջեւ կանգնած խնդիրներից մեկը Կոմիտասի աշխատանքների կատարումներով ձայնասկավառակի ձայնագրությունն է եւ Կոմիտասի ստեղծագործությունների ներկայացումը Եվրոպայում»,-հավելել է Ռոբերտ Մլքեյանը: Այն երկրների ցանկից, որտեղ կկատարվեն Կոմիտասի ստեղծագործությունները, կազմակերպիչները որոշել են բացառել Թուրքիան: «Կոմիտասն ինքը Հայոց ցեղասպանության զոհ է, հետեւաբար ինչ իմաստ ունի այնտեղ կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգ անցկացնել, ընդ որում, երբ Թուրքիան դեռեւս չի ճանաչել իր գործած ոճիրը: Այսօր եւս Թուրքիայում ոչնչացվում է հայկական ճարտարապետության ժառանգությունը եւ յուրացվում է հայ երաժշտական մշակույթը»,-պարզաբանել է երաժշտագետ եւ հոգեւոր երաժշտության կենտրոնի տնօրեն Մ.Նավոյանը: Կոմիտասի 140-ամյակին նվիրված իր միջազգային շրջագայությունը Պետական կամերային երգչախումբը կսկսի Ֆրանսիայից: Սորբոնում, որտեղ ժամանակին Ռոմեն Ռոլանի հրավերով հանդես է եկել Կոմիտասը, դասախոսություն կանցկացվի` նվիրված Կոմիտասի կյանքին ու գործունեությանը: Նաեւ նախատեսվում է երգչախմբի ելույթը Հաշմանդամների պետական տան դահլիճում, որտեղ, ըստ մասնագետների գնահատականների, հիանալի հնչեղություն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |