Պատգամավորը նախարարին մեղադրել է «ակադեմիական ռասիզմի» մեջ․ ԵՊՀ հատուկ կարգավիճակն էին քննարկում

Պատգամավորը նախարարին մեղադրել է «ակադեմիական ռասիզմի» մեջ․ ԵՊՀ հատուկ կարգավիճակն էին քննարկում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ և ֆինանսավորման հատուկ կարգ տալուն, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին մեղադրել է «ակադեմիական ռասիզմի» մեջ։

Ըստ Գորգիսյանի` դա անթույլատրելի է, բոլոր պետական բուհերի համար նույն պայմանները պետք է գործեն։

«Երբ գրված է, թե ԵՊՀ-ն կրթության, գիտության բացառիկ հաստատություն է, այդ բոլոր մտքերը մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի»,-ասել է նա։

Նախարարն իր հերթին պատգամավորին զսպվածության, կոռեկտության կոչ է արել. «Ես ԵՊՀ ներկայացուցիչը չեմ այստեղ: Ոչ թե ես ԵՊՀ-ի փիարով եմ զբաղվում, այլ դուք ռասիզմի փիարով եք զբաղված»:

Դումանյանը հիշեցրել է, որ ԵՊՀ-ն արդեն 100 տարեկան է և հատուկ կարգավիճակ պետք է ունենա, քանի որ բուհական համակարգի լոկոմոտիվն է` «և մայրն է, և հայրը։

Որպես օրինակ նա բերել է Մոսկվայի պետական համալսարանը, որը ևս հատուկ կարգավիճակ ունի։

ԱԺ–ում քննարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 հարակից այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով, 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից։ Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը բուհերի կառավարման խորհուրդներում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---