Փետրվարի 17-ից ջերմաստիճանի կտրուկ անկում է հնարավոր

Փետրվարի 17-ից ջերմաստիճանի կտրուկ անկում է հնարավոր

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նշվում է, որ Հանրապետությունում վերջին 10 օրն օդի ջերմաստիճանն անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։

«Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում», - ասվում է հայտարարության մեջ։

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի` ցերեկային ժամերին հասնելով +12․․․+23 աստիճանի։

Երևանում՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկային ժամերին մինչև +15 կլինի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---