ԱԳ նախարար․ Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չունի

ԱԳ նախարար․ Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չունի

PanARMENIAN.Net - ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Արցախի ստատուս քվոյի փոփոխությունից հետո Թուրքիան այլևս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չունի։ Նա հավելել է, որ որևէ գործընթաց այդ ուղղությամբ տեղի չի ունենում։

«Կարծում եմ՝ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյով, որն ուժի կիրառմամբ փոխվել է: Թուրքիան որևէ պատճառ չունի ՀՀ հետ սահմանը փակ պահելու»,- ասել է Այվազյանը:

Նա մտահոգիչ է համարել Կարսում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ «Թուրքիայից տարբեր մեսիջներ ենք տեսնում։ Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղերձներ հասցեագրել, բայց, հաշվի առնելով Թուրքիայի հանգամանքը, պետք է ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ գործողություններով», - ասել է նախարարը։

Այվազյանը կարևորել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտի ամրապնդումը։ «Դա հեշտ չէ, քանի որ այն աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է։ Պետք է ձգտենք, որ իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա», - ասել է նա։

Կարսում ընթանում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ-2021» անվանումը կրող համատեղ զորավարժություններ։ Զորավարժությունները կավարտվեն փետրվարի 12-ին։ Կարսի զորավարժություններին մասնակցում են տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժեր և հրամանատարական կազմ, ուղղաթիռներ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---