Փաշինյան․ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը նորովի է կարևորում Իրանի հետ բարեկամությունը

Փաշինյան․ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը նորովի է կարևորում Իրանի հետ բարեկամությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը նորովի է կարևորում Իրանի հետ բարեկամությունը:

Ռոհանիին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամությունն ու պատմական խոր ավանդույթները լավագույն հիմքն են փոխշահավետ համագործակցության զարգացման և խորացման համար:

Տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն առավել մեծ կարևորություն է տալիս երկկողմ փոխշահավետ ծրագրերի շուտափույթ և լիակատար իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի»:

Խամենեիին ուղղված ուղերձում ասված է. «Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը նորովի է կարևորում մեր ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և փոխադարձ հարգանքը՝ հնարավորություն ընձեռելով առավել խոր փոխգործակցության:

Հայաստանը վճռական է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և տարածաշրջանի:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---