Ջենթլմենական համաձայնությունից մինչև քրեականացում․ ԱԺ-ն քննարկում է վիրավորանքի ու զրպարտության դեպքում փոխհատուցման ավելացումը

Ջենթլմենական համաձայնությունից մինչև քրեականացում․ ԱԺ-ն քննարկում է վիրավորանքի ու զրպարտության դեպքում փոխհատուցման ավելացումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը մեծացնելու հարցը, առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամ, զրպարտության՝ 10 մլն: Կառավարությունն առաջարկում է համապատասխանաբար 2 և 3 մլն դրամ սահմանել ու հաշվի առնել մարդու սոցիալականն վիճակը, գույքային դրությունը և այլն:

Օրինագիծն ԱԺ է ներկայացրել փոխխոսնակ Ալեն Սիմոնայանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ինքը կողմ է, որ վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացվեն։ Նա առաջարկել է կրկին հետ գնալ նախկին կարգավորմանը, երբ այդ արարքների համար քրեական պատասխանատվություն էր սահմանվում։ Պետրոսյանի հետ համաձայնել է նաև ինքայլական Արուսյակ Ջուլհակյանը։ Նրա խոսքով՝ «երկրում այժմ այլ իրողություն է», բացի այդ Եվրամիության 28 երկրից 25-ում, օրինակ, վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացված է։

Նրանց հետ համակարծիք է եղել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Իմքայլական Լուսինե Բադալյանի խոսքով՝ ՀՀ-ում վիրավորանքը, զրպարտությունն ու հայհոյանքը խոսքի ազատության հետ նույն հարթության մեջ է դրվում։ Պատգամավորի խոսքով՝ իր վրա ուրիշին զրպարտելու «պարտավորություն» վերցրածը պետք է նաև համաչափ պատասխանատվություն կրի դրա համար: Բադալյանը նշել է, թե զրպարտություններ հնչել են նաև ԱԺ ամբիոնից։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախագծով «թերթերին դատի են տալու, իսկ ֆեյքերի ֆաբրիկաները շարունակելու են աշխատել»։

«Ինձ թվում է՝ ավելի հեշտ է ջենթլմենական պայմանավորվածությամբ աշխատել: Այսինքն` գործող իշխանությունը խոստանա, որ իր «ֆեյքերի ֆաբրիկաներն» անջատում է, նախկին իշխանություններն էլ խոստանան, որ իրենքն էլ իրենցն են անջատում, ես էլ կարող եմ միջնորդ հանդիսանալ և հրավիրեմ մի տեղ, իրար հետ բարիշենք»,- ասել է նա։

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման համար նախատեսված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի և մինչև 2000-ապատիկի չափը բարձրացնելու մասով։ Այժմ վիրավորնքի և զրպարտության դեպքում հարաբերությունները կարգավարվում են Քաղաքացիական օրենսգրքով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---