Armenia Wine-ը 40 մլն դոլարի ներդրում կանի Երևանում․ Խոստացել է 5000 աշխատատեղ բացել11 փետրվարի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը Երևանում տարածք է տրամադրել «Արմենիա Վայն» (Armenia Wine) ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի համար։Ընկերությունը մտադիր է 5000 աշխատատեղ ստեղծել։ Ներդրումային ծրագիրը կիրականացվի Իսակովի 11/1 հասցեում՝ կառուցվելու է «Դիջիթաուն» բարձրահարկ նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, որի համար կներդրվի 40 մլն դոլար։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Ընկերությունը խնդրել է նաև օտարել հարևանությամբ գտնվող Իսակով պողոտայի 13 հասցեից Երևանի համար 13 երաժշտական հատուկ դպրոցի 9053 քմ մակերեսով հողատարածքը և կիսաքանդ կաթսայատունը։ ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում։նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։ «Արմենիա Վայն» ընկերությունը խոշոր գինեգործական ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ, գինեգործությամբ և կոնյակագործությամբ, այնպես էլ շամպայնի և օղու արտադրությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |