Հայաստանի վարչապետ. Առաջին հերթին ճգնաժամը պետք է ազդի հարուստների վրա 4 մարտի 2009 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կողմից մշակվել են երկրի տնտեսության եւ, մասնավորապես, քաղաքացիների վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության հաղթահարման մի շարք ծրագրեր: Այդ մասին, ելույթ ունենալով հայկական հեռուստաալիքների եթերում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, հենց այդ նպատակով է երկրի կառավարությունը աշխատում կայուն վարկերի ներգրավման ուղությամբ: Այսօր արդեն ՄՏՖ պատրաստ է Հայաստանին $540 մլն-ի չափով վարկ տրամադրել, որոնցից $240 մլն միանգամից են հատկացվելու, եւս $525 մլն կհատկացնի Համաշխարհային Բանկը, նկատել է Սարգսյանը` ավելացնելով, որ Ռուսաստանի վարչապետը նույնպես հայտնել է հայկական կողմին $500 մլն-ի չափով վարկ տրամադրելու մասին: «Ես արդեն չեմ ասում Ասիական բանկի եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի հետ մեր բանակցությունների մասին»,- նկատել է նա: Ճգնաժամի հաղթահարման գործում ոչ պակաս դեր է խաղում նաեւ երկրի ծախսման քաղաքականությունը, որի համաձայն գերապատվությունը տրվելու է երկրի կենսագործունեությունն ապահովող սոցիալական սեկտորին, տնտեսության եւ ինֆրակառույցների խթանմանը: Նկատելով, որ ճգնաժամային իրադրությունները հիմնականում բացասապես են անդրադառնում սոցիալապես անապահով շերտերի վրա, Տիգրան Սարգսյանն ավելացրել է, որ կառավարությունը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի հիմնական բեռն ընկնի խոշոր ձեռներեցության ուսերին: «Առաջին հերթին դա պետք է ազդի հարուստների վրա»,- ընդգծել է Սարգսյանը: -ԱՊ- Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |