12 փետրվարի 2021 - 16:19 AMT
Մահացել է ջազի լեգենդ Չիկ Կորեան

ԱՄՆ-ում 79 տարեկանուն մահացել է ջազի լեգենդ՝ դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեան։ Նա ծանր հիվանդ էր։ Մահից մի քանի օր առաջ նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին և երկրպագուներին, որ օգնել են «բոցավառվելու երաժշտության կրակին», տեղեկացնում է ռուսական «Հինգերորդ ալիքը»։

Կորեան 67 անգամ ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի, արժանացել 23-ին։

Կորեան իր ստեղծագործական ուղին սկսել է 1960-ականների սկզբին, լատինամերիկյան երգեր կատարող տարբեր խմբերում, սակայն իսկական հաջողությունը եկել է 10 տարի անց, երբ նա հիմնել է իր ջազ-ռոքային համույթը։

Կորեան լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին հիմնականում Return to Forever համույթի (1972-1977 թվականներ) շնորհիվ, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում հանդես են եկել բաս-կիթառահար Սթենլի Քլարկը, հարվածային գործիքներ՝ Արտո Մորեյրան, Ստիվ Գեդը և Լենի Ուայթը, սաքսոֆոնահար Ջո Ֆարելը, կիթառահար Ալ Դի Մեոլան, երգել են Ֆլորա Պուրիմը և Գայլ Մորանը:

Photo: Robyn Beck/AFP via Getty Images