Bitcoin-ի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ հասել է $49,000-ի

Bitcoin-ի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ հասել է $49,000-ի

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 04։15-ին, Bitcoin-ի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ հասել է ռեկորդային $49,000-ի։ Այդ են վկայում Binance կրիպտոբորսայի տվյալները։

Ռեկորդային արժեքի հասնելուն պես Bitcoin-ի փոխարժեքը նվազել է՝ կազմելով $47,500։

Bitcoin-ի գինն աճում է արագ տեմպերով 2020թ․ հոկտեմբերի վերջից։ Նոյեմբերի կեսին այն 2017-ի դեկտեմբերից հետո առաջին անգամ հատեց $18,000-ի շեմը։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ գրեթե $29,000, թեև մինչև հոկտեմբեր $12,300-ից ավելի չէր բարձրացել։ 2020թ․ հունվարի 1-ին կրիպտոարժույթի գինը $7,200 էր, իսկ 2021թ․ հունվարի 1-ին՝ $29,400, գրում է «Վեդոմոստին»։

Այժմ Bitcoin-ն աճում է նաև դրական նորությունների ֆոնին։ Օրինակ՝ փետրվարի 8-ին Tesla ընկերության կողմից $1.5 մլրդ-ի կրիպտոարժույթի գնման ֆոնին Bitcoin-ը նոր ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով $46,000 նիշը։

Կրիպտոարժույթի կապիտալիզացիան հասել է գրեթե $880 մլրդ-ի։

Bitcoin-ն ապակենտրոնացված կրիպտոարժույթ է, որն առաջին անգամ նկարագրվել է 2008թ․ պաշտոնական փաստաթղթում մեկ կամ մի խումբ մարդկանց կողմից՝ Սատոշի Նակամոտո կեղծանունով։ Այն շրջանառության մեջ դրվեց 2009-ի հունվարին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---