ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են ապաշրջափակման և այլ հարցեր

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են ապաշրջափակման և այլ հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստում քննարկել են ապաշրջափակմանն առնչվող հարցեր:

Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետի (տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը), ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից:

Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:

Հունվարի 11-ի հայտարարության 2, 3, և 4 կետերով սահմանվում է.

2. Կազմել Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, սահմանել Ադրբեջանի, ՀՀ ու ՌԴ միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

3. Աշխատանքային խմբի համանախագահները պետք է հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որոնք աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման պետք է ներկայացնի Ադրբեջանի և ՀՀ տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի և ՀՀ կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի և ՀՀ տարածքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---