4 մարտի 2009 - 23:27 AMT
ՀՀ կառավարությունը փորձել է չեզոքացնել կոմունալ ծառայությունների հարկերի բարձրացման բացասական ազդեցությունը
Ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի եւ գազի գների վերջին բարձրացումը նշանակում է եւս 2 հազ. դրամ միջին հայկական ընտանիքի ծախսերում: Այդ մասին, ելույթ ունենալով հայկական հեռուստաալիքների եթերում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ բյուջե ներդնելով թոշակների աճի 14%` կառավարությունը հետապնդում էր քաղաքացիների դրամապանակի վրա կոմունալ ծառայությունների հարկերի բարձրացման բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակը: «Բացի այդ, հարկերը բարձրացվելու են ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից, երբ գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսը զգալիորեն կկրճատվի, ինչը նույնպես հարկերի բարձրացումը որոշակիորեն չեզոքացնելու նպատակ էր հետապնդում»,- ամփոփել է վարչապետը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 27-ին կայացած նիստը որոշել է բարձրացնել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները: