ՀՀ-ում կորոնավիրուսի 192 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 192 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,022-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 192-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3140 դեպք կա, այլ պատճառով՝ 789։

Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,942 է։ Փաստացի բուժվողների թիվը 4151 է։

Փետրվարի 12-ին 2704 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 679,135 թեստավորում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---