ԱՆ. Եթե աշխատողը Covid-19-ով վարակվածի կոնտակտավոր է, հեռավար կամ հերթափոխով պետք է աշխատի

ԱՆ. Եթե աշխատողը Covid-19-ով վարակվածի կոնտակտավոր է, հեռավար կամ հերթափոխով պետք է աշխատի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ ըստ ԱՆ 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում կատարված փոփոխությունների, եթե աշխատողը կորոնավիրուսի հաստատված դեպքի կոնտակտավոր է, ապա հեռավար կամ հերթափոխով պետք է աշխատի:

Անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:

Փոփոխություն է կատարվել նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և նախակրթարանների համար սահմանված նորմերում. ըստ դրանց՝

- դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները,

- դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1.5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորություն,

- դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Փոփոխություն է կատարվել նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկներում։

Անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսավարողերի համար։

Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,022-ի, կորոնավիրուսից մահվան 3140 դեպք կա, այլ պատճառով՝ 789։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,942 է։ Փաստացի բուժվողների թիվը 4151 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---