251 հարց Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումասիրող հանձնաժողվից՝ Կառավարությանը

251 հարց Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումասիրող հանձնաժողվից՝ Կառավարությանը

PanARMENIAN.Net - ovid-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը Կառավարություն է ուղարկել 251 հարցից կազմված հարցաշար, հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանը:

Նա նշել է, որ հարցումներ են ուղարկել Կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին, իսկ մինչ այդ նաև՝ Հաշվեքննիչ պալատին։

Մարուքյանը ներկայացրել է նաև հանձնաժողովի հարցաշարը։

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020-ի հուլիսի 3-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---