Կենսաբան․ Պատվաստվածները կարող են կորոնավիրուսի տարածող լինել

Կենսաբան․ Պատվաստվածները կարող են կորոնավիրուսի տարածող լինել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ կարող են վիրուսի տարածող հանդիսանալ։ Այդ մասին հայտարարել է Ջորջ Մեյսոնի անվամ համալսարանի Սիստեմային կենսաբանության պրոֆեսոր Անչա Բարանովան։

«Պետք է հաշվի առնել, որ այժմ հայտնվում են պատվաստված մարդիկ, որոնք դիմակ չեն կրում, սակայն նրանցից ոմանք կարող են առանց ախտանիշների վիրուսի տարածման աղբյուր լինել։ Պատվաստումը չի երաշխավորում վիրուսի բացակայությունը կոկորդում և քթի մեջ, այլ մեծ հավանականությամբ ապահովում է հիվանդության թեթև կամ առանց ախտանիշ ընթացքը»,-ասել է նա։

Նա հիշեցրել է, որ կիրառվող պատվաստանյութերի կիրառումը չի ենթադրում, որ հարկավոր է հրաժարվել դիմակ կրելուց։

Հայաստանում արդեն սկսվել է 65 անց անձանց պատվաստումը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---