Արարատի մարզի 131 ձկնաբուծարաններից 41-ն ինքնակամ շինություններ կամ իրենց տարածքներում ունեն այդպիսիք

Արարատի մարզի 131 ձկնաբուծարաններից 41-ն ինքնակամ շինություններ կամ իրենց տարածքներում ունեն այդպիսիք

PanARMENIAN.Net - Արարատի մարզի դատախազությունը պարզել է, որ Արարատի մարզի 12 համայնքի տարածքում առկա գործող և չգործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են ինքնակամ շինություններ կամ իրենց տարածքներում ունեն այդպիսիք: Խախտումներ են արձանագրվել Արարատի մարզի 4 համայնքների ներկա և նախկին ղեկավարների կողմից հողօգտագործման և հողերի պահպանման բնագավառներում։

Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո Արարատի մարզի դատախազի կողմից նախազգուշացում է ուղարկվել Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավարին՝ վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ սահմանված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ:

Դրա հիման վրա Սիսի համայնքի ղեկավարի որոշմամբ ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն, ապա իրականացվել է նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքի ուղղակի գնման գործընթաց, որի շրջանակներում համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր մոտ 111 մլն ՀՀ դրամ։

Ուսումնասիրության ընթացքում տարված բացատրական աշխատանքների արդյունքում նաև Սիս համայնքի տարածքում գտնվող մեկ այլ՝ 25 հա գյուղատնտեսական նշանակությամբ արոտավայրի վրա ամբողջությամբ ինքնակամ կառուցված 2500քմ մակերեսով քարաբետոնե ձկնաբուծարանն օրինականացնելու ուղղությամբ կազմվել են համապատասխան սխեմաներ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին՝ ձկնաբուծարանն օրինականացնելու համար։ Օրինականացվելու դեպքում Սիս համայնքի բյուջե կարող է վճարվել ավելի քան 15.000.000 ՀՀ դրամ գումար։

Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո քննվում են մի քանի քրեական գործեր:

Մարզի տարածքում կառուցված և գործող ինքնակամ ձկնաբուծարանների ոլորտի ուսումնասիրության շրջանակներում հարցումներ են կատարվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, իրենց համայնքների տարածքներում ձկնաբուծական տնտեսություններ ունեցող 12 ՏԻՄ-եր: Մարզի դատախազությունում կազմակերպվել է ձկնաբուծությամբ զբաղվող 45 տնտեսվարողների ներկայացուցիչների ընդունելություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---