Գվինեայում էբոլայի համաճարակ է սկսվել

Գվինեայում էբոլայի համաճարակ է սկսվել

PanARMENIAN.Net - Գվինեայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում էբոլայի համաճարակ է սկսվել։ Վարակը բռնկվել է հարավ-արևմուտքում՝ Գուեկե շրջանում։

Ըստ իշխանությունների՝ 2016-ից հետո առաջին անգամ երկրում այդ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակով պայմանավորված և ըստ միջազգային սանիտարաբժշկական կանոնների՝ Գվինեայի կառավարությունը հայտարարում է համաճարակի մասին»,- ասվում է վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ։

Իշխանությունները հորդորել են մեկուսացնել էբոլայի կասկածով բոլոր անձանց, ինչպես նաև ակտիվացնել հիվանդության արձագանքման տեխնիկական և համակարգող հանձնաժողովի աշխատանքը։ Բացի այդ, Գուեկեում կենտրոն կբացվի, որն աշխատելու է հիվանդների հետ։ Նախատեսվում է նաև արագացնել պատվաստանյութերի գնումը ԱՀԿ միջոցով։

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատճառով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

Photo: Cellou Binani/AFP via Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---