Թեհրանը ծրագրում է սույն թվականի ամռանը գործարկել Բուշերի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ)

PanARMENIAN.Net - Իրանը ծրագրում է սույն թվականի ամռանը գործարկել Բուշերի ատոմային էլեկտրակայանը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին :



«Իրանի կառավարությունը Բուշերի ատոմային էլեկտրակայանի իրագործման հարցը որպես պարտականություն է դիտարկում: Չնայած Իրանի վրա գործադրվող ճնշմանը, մենք կաշխատենք այդ նախագիծն իրականացնել 2009 թվականի ամռանը», - նշել է Իրանի Արտգործնախարարության ղեկավարը:



Իրանի Ատոմային էներգիայի գծով կազմակերպությունը վերջերս հայտարարել էր, որ Թեհրանը ծրագրում է առաջիկա հինգ տարվա ընթացքում գրեթե 10-անգամ ընդլայնել ուրանի հարստացման հնարավորությունները, հաղորդում է Reuters- ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---