Փետրվարի 15-ից Երևանում 38 համարի երթուղին նոր շարժակազմով կաշխատի

Փետրվարի 15-ից Երևանում 38 համարի երթուղին նոր շարժակազմով կաշխատի

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ից նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Սկսած առավոտյան ժամը 07:30-ից՝ թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև Երևանի ՋԷԿ և հակառակ ուղղությամբ։

Մի քանի նկատառում՝ ուղևորներին.

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,- ասվում է գրառման մեջ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Փետրվարի 5-ին Երևանում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ 12 մետրանոց 100 ավտոբուս ձեռք բերելու մրցույթը կրկին բացվել է։ Այդ մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 Ուշագրավ
Նա օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Նախագիծը հավանության է արժանացել չզեկուցվող հարցերի փաթեթով
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը