Հայ 15 ուխտավոր Դադիվանք է այցելել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Հայ 15 ուխտավոր Դադիվանք է այցելել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

PanARMENIAN.Net - Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք վանական համալիր են այցելել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Այցելությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, մասնակցել է 15 ուխտավոր։

«Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Անվտանգությունն ապահովելու նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանական համալիրի անմիջական հարևանությամբ:

Դադիվանք վանական համալիրն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան եկեղեցականներ, որոնք շարունակում են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---