ՀՀ-ում Covid-19-ից ևս 90 մարդ է ապաքինվել. 7 մահ կա

ՀՀ-ում Covid-19-ից ևս 90 մարդ է ապաքինվել. 7 մահ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,255-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 88-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3147 դեպք կա, այլ պատճառով՝ 792։

Ապաքինվել է ևս 90 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,105 է։ Փաստացի բուժվողների թիվը 4211 է։

Փետրվարի 14-ին 2802 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 684,640 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---