Ֆուկուսիմա ԱԷԿ-ում երկրաշարժի պատճառով ռադիոակտիվ ջուր է արտահոսել

Ֆուկուսիմա ԱԷԿ-ում երկրաշարժի պատճառով ռադիոակտիվ ջուր է արտահոսել

PanARMENIAN.Net - Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանում երկրաշարժի պատճառով ռադիոակտիվ ջուր է արտահոսել, տեղեկացրել է ճապոնական «Իոմիուրի» թերթը։

Փետրվարի 13-ին 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում։ Էպիկենտրոնը եղել է ափից 60 կմ հեռավորության վրա։

Արտահոսքը տեղի է ունեցել օգտագործված միջուկային վառելիքի պահման ավազանից։ Պատահարը չի ազդել միջուկային վառելիքի սառեցման վրա, գրում է ՌԲԿ-ն։

Միջուկային կանոնակարգման հանձնաժողովը երկրաշարժի ֆոնին որոշել է շահագործումից հանել Ֆուկուսիմա-2-ի էներգաբլոկերի մի մասը, որտեղից արտահոսել է ջուրը։

Ֆուկուսիմա-1-ում ևս ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել, սակայն այն չի անցել պատնեշից այն կողմ։

2011-ին Ֆուկուսիմա ԱԷԿ-ում երկրաշարժի հետևանքով վթար էր եղել։ Այն ժամանակ ռադիացիայի հետևանքով մոտ 150,000 մարդ տարհանվեց։ Ատոմակայանն աստիճանաբար դուրս է բերվում շահագործումից։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---