Հայաստանցին մերկ լուսանկարներ է պահանջել անհետ կորածի անչափահաս հարազատից՝ սպառնալով սպանել բարեկամին

Հայաստանցին մերկ լուսանկարներ է պահանջել անհետ կորածի անչափահաս հարազատից՝ սպառնալով սպանել բարեկամին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook-ում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, անհետ կորածների մասին տեղեկությունների դիմաց նրանց մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչներից պահանջել է իր էջին մերկ լուսանկարներ և տեսագրություններ ուղարկել։

Տուժածների թվում եղել է նաև 16 տարին չլրացած աղջիկ: Հակառակ դեպքում, նա սպառնացել է սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:

Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրգործի շրջանակում բերման է ենթարկվել «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին՝ նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում ի հայտ են եկել մոտ մեկ տասնյակ տուժողներ, կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ է սահմանված 10-12 տարի ժամկետով ազատազրկում:

ԱԱԾ-ն նաև հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ նմանների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին:

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---