15 փետրվարի 2021 - 12:33 AMT
Շիրակի Երազգավորս համայնքում բնակչության ազդարարման և տարհանման միջոցառում կիրականացվի

Շիրակի մարզի Երազգավորս համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարհանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Միջոցառումն անցկացվելու է փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-13:00 ժամանակահատվածում։

Բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։