ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Այցի շրջանակում նախարարը հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Փետրվարի 5-ին Այվազյանը հեռախոսազրույց էր ունեցել Լավրովի հետ։ Նրանք անդրադարձել էին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել էր Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---