Ալիև․ Բաքվին վերադարձվելու էր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն էր ստանալու, իսկ Քելբաջարն ու Լաչինը մնալու էին ՀՀ հսկողության տակ

Ալիև․ Բաքվին վերադարձվելու էր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն էր ստանալու, իսկ Քելբաջարն ու Լաչինը մնալու էին ՀՀ հսկողության տակ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը կապիտուլյացիայի ընդունում էր ՀՀ կողմից և թույլ տվեց Ադրբեջանին վերադարձնել Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) շրջանները։

Նա ասել է, որ ըստ բանակցությունների՝ Բաքվին վերադարձվելու էր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն էր ստանալու, իսկ Քելաբաջարն ու Լաչինը մնալու էին ՀՀ հսկողության տակ, գրում է Minval.az-ը։

«Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։ Դա էր բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառը։ Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտերկրի հովանավորներ ձգտում էին, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան և Ադրբեջանը դրանով գոհանա։ Լեռնային Ղարաբաղը մի օր անկախություն էր ստանալու, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջաններն ընդմիշտ մնալու էին Հայաստանի հսկողության տակ։ Բայց ես մերժեցի այդ առաջարկը»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---