Շուշիի թանգարանի գորգերը կցուցադրվեն Երևանում․ Ամենահինը 350 տարեկան է

Շուշիի թանգարանի գորգերը կցուցադրվեն Երևանում․ Ամենահինը 350 տարեկան է

PanARMENIAN.Net - Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փետրվարի 20-ից կներկայացվի Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը:

Բացումը ժամը 15։00-ին է։

Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են, և Շուշիից հանվել են 2020թ․ նոյեմբերի 1-ին։ Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։

Ցուցադրության համադրողն է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Շուշիի գորգերի թանգարանն արցախյան հնագույն գորգերի և կարպետների թանգարան էր (բնական բրդից պատրաստված գորգեր), որը հիմնադրվել էր 2011, բացվել՝ 2013-ին: Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը, ով աշխարհի տարբեր երկրներից` Ավստրիայից, Շվեյցարիայից, Ստամբուլից, Գերմանիայից գտել և գնել էր հին հայկական գորգեր՝ դրանք տեղափոխելով Արցախ, որոնք միացան Արցախի հայտնի գորգագործների հին գորգերին, բերված` Հայաստանի ու Արցախի տարբեր գյուղերից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---