ԱՀԿ-ն հորդորում է Covid-19-ով հիվանդացածներին ևս պատվաստվել

ԱՀԿ-ն հորդորում է Covid-19-ով հիվանդացածներին ևս պատվաստվել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորում է Covid-19-ով հիվանդացածներին ևս պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։

«Մենք խորհուրդ ենք տալիս պատվաստվել անկախ նրանից՝ հիվանդացել եք Covid-19-ով, թե՝ ոչ»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Covid-19-ը տարած հիվանդների մեծ մասի մոտ իմունային պատասխան է ձևավորվում, սակայն ոմանց դեպքում այն բավարար հզոր չէ։

«Խոսքը հատկապես այն անձանց մասին է, որոնք շատ թույլ են վարակված եղել և երբեմն նույնսիկ չեն էլ իմացել այդ մասին, քանի որ հիվանդությունն անախտանիշ է անցել։ Ուստի ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել»,- ասել է նա։

Սվամինաթանը հավելել է նաև, որ ԱԿՀ-ն դեռևս չունի այն հարցի պատասխանը, թե որքան է իմունիտետի տևողությունն այս վարակի պարագայում։ Այդ հարցը դեռ ուսումնասիրվում է։

Նա հիշեցրել է նաև, որ կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել միայն մեծահասակները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի SARS-CoV-2-ի նոր շտամերով կրկնակի վարակումների մասին, չնայած վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---